Նորություններ

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել Պյատիգորսկում տեղի ունեցած ողբերգական դեպքից

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մանրամասներ է հայտնել Պյատիգորսկում տեղի ունեցած պայթյունի հետևանքների վերաբերյալ:

«Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս․թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։

Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․ Մ․ Կարապետյանը (ծնված` 1970 թ․-ին) և Տ․ Պ․ Տարպոսյանը (ծնված՝ 1959 թ․-ին)։ Այլ մանրամասներ ճշտվում են։

Նշենք, որ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ»,- հայտնում են դեսպանությունից:

Դեպքը տեղի էր ունեցել այսօր վաղ առավոտյան. Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում գործող գարեջրի գործարանում պայթյունի հետեւանքով 2 մարդ էր զոհվել:

Նշվում է, որ պայթյունը տեղի է ունեցել տեխնոլոգիական գործընթացի խափանման պատճառով, ինչից հետո հրդեհ է բռնկվել: Կառույցը մասնակի փլուզվել է:

 

Back to top button