ՆորություններՏնտեսական

Արդյո՞ք կբարձրանա գազի գինը ապրիլի 1-ից

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր  լրագրողների հետ ճեպազրույցում խոսեց գազի գնի հնարավոր փոփոխության մասին:  Լրագրողների այն հարցին, թե արդյոք կբարձրանա գազի գինը ապրիլի 1-ից, փոխվարչապետը պատասխանեց, որ խոսակցություն եղել է, բայց հստակ որևէ բան չի կարող ասել, որովհետև կան ճշտման ենթակա հարցեր, որոնք կապված են ներքին սակագների հետ:

Ինչ վերաբերում է Իրանից գազ ստանալու և փոխարենը էլեկտրաէներգիա մատակարարելու գործընթացին, Մհեր Գրիգորյանն արձագանքեց, որ բանակցություններն  ընթանում են:

«Ցանկացած հնարավորություն պետք է գնահատել և հաշվի առնել: Այլ բան է ենթակառուցվածքային հնարավորությունների զարգացումը, այլ հարց է ծավալները, որոնք օրակարգային են, այս պահին ավելի հստակ ոչինչ չեմ կարող ասել»,- նշեց Գրիգորյանը:

Վերջում փոխվարչապետը հավելեց. «Բանակցում ենք, որ գազի գնի տատանումը բեռ չլինի ոչ հասարակ սպառողի և ոչ էլ տնտեսության համար»:

Ավելին
Back to top button
Close