ՄիջազգայինՆորություններ

Թրամփը տարօրինակ լուսանկար է հրապարակել՝ «Ռոկկի» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում տարօրինակ լուսանկար է հրապարակել, որում նա ներկայացված է «Ռոկկի» ֆիլմի գլխավոր հերոսի կերպարով:

Լուսանկարում պատկերված է ֆիլմի հերոսի մարմինը եւ ամերիկացի առաջնորդի գլուխը: ԱՄՆ նախագահը չի հստակեցրել, թե ինչու է հրապարակել այդ լուսանկարը: Ավելի վաղ նա սոցցանցի իր էջում արդեն տեղադրել էր նմանատիպ լուսանկարներ եւ կոլաժներ:

Ընդգծենք, որ Թրամփը լուսանկարը հրապարակել է Ֆլորիդա նահանգում իր գոլֆ-ակումբ այցելելուց մեկ ժամ անց: Երեկ ամերիկացի նախագահը ընտանիքի հետ մեկնել էր Պալմ Բիչ՝ Գոհության օրը նշելու համար:

Բռնցքամարտիկ Ռոկկի Բալբոայի մասին ֆիլմերում գլխավոր հերոսի դերում նկարահանվել է հայտնի դերասան Սիլվեստր Ստալոնեն: Նա 2018թ.-ի մայիսին այցելել էր Սպիտակ տուն:

Աղբյուր՝ aif.ru

Back to top button
Close