ՆորություններՍպորտ

Սարգիս Ադամյանը վերադարձել է ընդհանուր խմբի մարզումներին

Վնասվածքից ապաքինված Սարգիս Ադամյանը վերադարձել է մարզումներին և պարապմունք անցկացրել ընդհանուր խմբի հետ, տեղեկանում ենք ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջից:

Հայաստանի հավաքականի հարձակվողը բաց է թողել ազգային ընտրանու երկու, ինչպես նաև գերմանական թիմի վերջին հանդիպումները:

Ադամյանի վերադարձը խաղադաշտ կարող է կայանալ նոյեմբերի 30-ին. այդ օրը «Հոֆենհայմը» հյուրընկալելու է «Դյուսելդորֆին»:

armsport.am

Back to top button
Close