ՆորություններՍպորտ

Կլոպ.Մենք գերմանացի ենք, մենք առանց պատճառ ուրիշներին գումար չենք տալիս

Անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է «Նապոլիի» դեմ Չեմպիոնների լիգայի առաջիկա խաղի մասին.

«Խաղադրույք կկատարեի՞ 3-0 հաշվի վրա:Ես գերմանացի եմ. մենք խաղադրույք չենք կատարում: Մենք մեր գումարը առանց պատճառ չենք տալիս այլ մարդկանց: Ես գաղափար չունեմ խաղադրույքների մասին: Ես դրանից բացարձակ չեմ հասսկանում:

Ես կցանկանայի նման արդյունք, բայց առայժմ չգիտեմ: Այնուամենայնիվ, մենք ունենք 95 րոպե, որպեսզի հասնենք այնպիսի արդյունքի, որը մեզ կուրախացնի:

Մենք շատ ամբիցիոզ ենք Չեմպիոնների լիգայում, ցանկանում ենք որքան հնարավոր է առաջ գնալ, ինչը նշանակում է, որ պետք է հաղթենք բոլոր խաղերում և հենց դա էլ անում ենք:

«Նապոլին» փորձառու ակումբ է, նրանք ուժեղ են, ունեն սուպեր խաղացողներ, ունեն լավ արագություն , ինչը նշանակում է, որ մեզ իսկապես բարդ խաղ է սպասվում»,- ասել է մարզիչը:

armsport.am

Back to top button
Close