Ալբանիայում զոհերի թիվը հասել է 20-ի. տարբեր երկրների փրկարարներ օգնության են հասել
Ալբանիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժից հետո շարունակվում են փլատակների մաքրման աշխատանքները, հայտնում է kp.ru-ն:
9-10 բալանոց երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Դուրես քաղաքից եւ մայրաքաղաք Տիրանայից ոչ հեռու:
Առավոտյան հաղորդվել էր 4 զոհի մասին, սակայն նրանց թիվն ավելանում է: Այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 20-ի, կան հարյուրավոր վիրավորներ:
Տուժածների ընտանիքներին օգնություն է ցուցաբերվում: Փրկարարական օդանավեր են ժամանել Իտալիայից, Ֆրանսիայից, Հունաստանից եւ Թուրքիայից:
Պրիշտինա քաղաքում, որտեղ բասկետբոլային թիմերի միջեւ հանդիպում էր ընթանում, երկրպագուները օգնության են հասել երկրաշարժից տուժած մարդկանց:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ մայրաքաղաքում: Փլուզվել են շինություններ, այժմ իրականացվում են փլատակների մաքրման աշխատանքներ:
Աղբյուր՝ kp.ru