ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Անցյալի 10 զվարճասերներ եւ խարդախներ, ովքեր «ծովից ծարավ հետ կբերեին» ժամանակակից «սոցցանցային սադրիչներին»

Մեր օրերում սոցցանցերում կարելի է հանդիպել բազմաթիվ անձանց, ովքեր սիրում են «սադրանքների» ենթարկել շրջապատի մարդկանց: Անցյալում եւս քիչ չէին նման զվարճասերներն ու խարդախները, ովքեր պատմության էջերում  են հայտնվել իրենց, մեղմ ասած, տարօրինակ  արարքներով:

10 шутников из прошлого, которые явно переплюнули современных троллей

Մեքենայությունների մեծ վարպետ Վիկտոր Լյուսթինգին հաջողվել է ներկայանալ որպես կառավարության անդամ, եւ իր «դիրքը» օգտագործելով՝ փորձել է վաճառել Էյֆելյան աշտարակը:

10 шутников из прошлого, которые явно переплюнули современных троллей

Հանրահայտ կոլումբացի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը, ով գտնվում էր հետախուզման մեջ հատուկ ծառայությունների կողմից՝ այդ թվում Ինտերպոլի, իր որդուն տարել է Վաշինգտոն՝ Սպիտակ տունը տեսնելու համար:

10 шутников из прошлого, которые явно переплюнули современных троллей

1974թ.-ի ապրիլի 1-ին Ալյասկայի բնակիչ Օլիվեր Բեքարը լեռան գագաթ է բարձրացրել անվադողերի մի կույտ եւ այրել այն: Կատակը հաջողվել է, քանի որ տեղեկությունն այն մասին, թե շուտով հրաբուխ է ժայթքելու, հրապարակել են միջազգային բոլոր լրատվամիջոցները:

10 шутников из прошлого, которые явно переплюнули современных троллей

Միլուոքիից զվարճասեր-նկարիչը արդեն տեւական ժամանակ «սադրանքի» է ենթարկում ինքնաթիռների ուղեւորներին: Բանն այն է, որ նա իր տան կտուրին գրել է՝ «բարի գալուստ Քլիվլենդ»: Իրականում Քլիվլենդը Միլուոքիից բավականին հեռու է:

10 шутников из прошлого, которые явно переплюнули современных троллей

Մոտ 2000 տարի առաջ չինացի մի գեներալ հանճարեղ մտահղացմամբ է հանդես եկել: Քանի որ նա չուներ վարժված զինվորներ, այլ միայն անգրագետ հողագործներ էին նրա բանակում, գեներալը թշնամու հարձակման ժամանակ հանգիստ նստում է դարպասների մոտ: Երբ թշնամական բանակի զինվորները տեսնում են անխռով նստած գեներալին, մտածում են, թե ինչ-որ ծուղակ է նախապատրաստված, եւ արագ նահանջում են:

10 шутников из прошлого, которые явно переплюнули современных троллей

Դիոգենեսը եւս հայտնի զվարճասեր էր: Մի անգամ նա կարդում է, որ Պլատոնը մարդուն անվանել է «առանց փետուրների երկոտանի էակ», եւ ցուցադրաբար տանում եւ նրա տան շեմին է դնում փետրահան արված մի հավ՝ կից գրությամբ. «Տե՛ս, սա մարդ է»:

10 шутников из прошлого, которые явно переплюнули современных троллей

Հունաստանում քիչ չէին խարդախները: Զենքի վաճառքով զբաղվող Վասիլի Զախարովը հունական կառավարությանն առաջարկել է իրենից սուզանավ գնել: Շահավետ գործարքից հետո նա գնացել է թուրքերի մոտ եւ նրանց հայտնել, որ հույները նոր զենք են ձեռք բերել: Թուրք զինվորականները, առանց երկար մտածելու, նրանից 2 սուզանավ են գնում: Այնուհետ նա ցանկանում է դիմել ռուսական կառավարությանը, սակայն խաբեությունը բացահայտվում է, քանի որ նրա բոլոր սուզանավերն անսարք էին:

10 шутников из прошлого, которые явно переплюнули современных троллей

Պարզվում է՝ Էդգար Պոն դեմ չէր լավ կատակներին: Երբ շարային պատրաստության տեսուչը նրան հրամայում է զորատեսին չներկայանալ առանց սպայական գոտու, նա հրահանգը կատարում է բառացիորեն՝ ներկայանալով միայն գոտիով: Բնականաբար, նրան անմիջապես հեռացնում են:

10 шутников из прошлого, которые явно переплюнули современных троллей

Քաղաքական գործիչ Մաքիավելին գրել է 2 աշխատություն՝ «Տիրակալ» եւ «Դատողություններ»: Այդ 2 աշխատությունն էլ արտացոլում էին նրա քաղաքական հայացքները, սակայն մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո հակառակ պատկեր էր ստացվում: Դա փակուղու առաջ է կանգնեցրել բազմաթիվ գիտնականների:

10 шутников из прошлого, которые явно переплюнули современных троллей

Շատերը մինչ օրս հավատում են, որ շատ գազար ուտելու դեպքում երաշխավորված կլինի իրենց լավ տեսողությունը: Այդ լուրը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տարածեց Մեծ Բրիտանիան: Դա արվել է նրա համար, որ գերմանացիները կարծեն, թե բրիտանացի օդաչուները հրաշալի տեսողություն ունեն: Իրականում թշնամու օդանավերը գտնում էին ռադարների միջոցով:

 

 Աղբյուր՝ Fishki.net

Ավելին
Back to top button
Close