Նորություններ
Ռուսաստանցիների համար Ամանորը նշելու էժան ուղղությունների մեջ է Գյումրին

Նոր տարին նշելու համար ռուսների համար ամենամատչելի ուղղություններն են Բելառուսը և Լատվիան: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս մասին վկայում է ավիատոմսեր վաճառող ռուսաստանյան Biletix ծառայության վարկանշային աղյուսակը:
Փորձագետները հաշվարկել են դեկտեմբերի 29-ին ՌԴ-ից թռչելու և հունվարի 10-ին վերադառնալու ավիատոմսերի արժեքը: Ցանկում կա նաև Գյումրին՝ տոմսի արժեքը 11 հազար ռուբլի, հունգարական Դեբրեցենը՝ 14,2 հազար ռուբլի և Ստամբուլը՝ շուրջ 15 հազար ռուբլի: Իսկ ներքին ուղղություներից մատչելի են Նազրանն ու Սամարան: Ռուսաստանյան մատչելի հնգյակում են Պսկովը, Էլիստան և Սոչին: