ՆորություններՍպորտ

Մեսսի. Դժվար էր, բայց ես չէի ցանկանում վերադառնալ Արգենտինա

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին խոսել է Բարսելոնա տեղափոխվելուց հետո անցկացրած առաջին օրերի մասին.

«Ես 15 օր անցկացրեցի Բարսելոնայում և վերադարձա Արգենտինա: Մի քանի ամիս անց նրանք ինձ զանգահարեցին, և ես ասացի, որ ուզում եմ գնալ նրանց մոտ՝ երազանքիս ետևից: Ես և իմ ընտանիքը շատ ուրախ էինք:

Ես փոքր էի և չէի հասկանում, թե ինչ մեծ հնարավորություն էի ստացել: Ես պարզապես ցանկացա մեկնել «Բարսելոնա» և խաղալ: Ես չէի գիտակցում, թե որքան դժվար կլինի ինձ համար փոփոխությունը և որքան դժվար կլինի դա իմ և ընտանիքիս համար:

Սկզբում շատ դժվար էր: Ֆուտբոլ խաղալը ամենագեղեցիկն է, բայց սկզբում ես նման հնարավորություն չունեի, և դա հեշտ չէր:Բացի այդ, ես վնասվածքներ ունեի: Երեք կամ չորս ամիս անց ես վերջապես հնարավորություն ստացալ խաղալու, բայց առաջին իսկ խաղում վնասվածք ստացա և դուրս եկա շարքից ևս մեկ ու կես ամսով:

Դժվարին ժամանակներ էին, բայց ես երբեք չէմ մտածել տուն վերադառնալու մասին: Ընտանիքս մեկնեց Արգենտինա, ես մնացի միայնակ:

Ընտանիքս ինձ հարցրեց, թե ինչ եմ պատրաստվում անել: Իմ որոշումից էր կախված ՝ կմնանք, թե՞ վերադառնանք: Բայց ես անում էի ամեն ինչ,որ մնայի», – ասել է Մեսսին:

armsport.am

Back to top button