ՄիջազգայինՆորություններ

Սիրիայում ականապատ ավտոմեքենա է պայթել․ կա 10 զոհ

Սիրիայի հյուսիսային Թել Աբյադ քաղաքի մոտակայքում ականապատ ավտոմեքենա է պայթել, ինչի հետեւանքով առնվազն 10 մարդ է մահացել:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը՝, եւս 25 մարդ վիրավորում է ստացել ականապատ մեքենայի պայթյունի հետեւանքով:

Թել Աբյադ քաղաքը ներկայում գտնվում է Թուրքիայի վերահսկողության տակ: Երկրի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ ահաբեկչությունը կազմակերպել են Քրդական Աշխատավորական կուսակցության սիրիական թեւի գրոհայինները:

Back to top button
Close