Նորություններ

Դիվանագետները Վերին Լարսում սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են հասցրել ՀՀ քաղաքացիներին

Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ դեսպանության դիվանագետներն այսօր եղել են Վերին Լարսում։

Դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են հասցրել այնտեղ գտնվող ՀՀ քաղաքացիների համար։

Հիշեցնենք՝ Վրաստանի ֆինանսների նախարարության մաքսային ծառայության աշխատակիցները Կազբեգի մաքսակետում ՀՀ  մեկնող ավտոբուսում թմրամիջոց են հայտնաբերել։ Ձերբակալվել է երեք անձ՝ վարորդն ու 2 ուղևոր:  Ավտոբուսում եղած բոլոր ուղևորները հարցաքննվել են։

«Դիվանագետները տեղում անում են հնարավոր ամեն ինչ՝ ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան տեղափոխումն արագացնելու նպատակով»,- գրված է դեսպանության պաշտոնական էջում։

Լուսանկարն ու տեսանյութը՝ Վրաստանում ՀՀ դեսպանության էջից

Back to top button