ՀԱԿԱՌԱԿ ԿՈՂՄԸՆորություններ

Սերժ Սարգսյանը պիտի լիներ պատասխանատվության կանչված և ոչ թե գնար ԵԺԿ ամբիոնից ինչ-որ ելույթներ ունենար․ բանավիճում են Գարեգին Միսկարյանը և Տիգրան Ուլիխանյանը

ԳԱԼԱ-ի «Հակառակ կողմը» հաղորդման շրջանակներում «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը և ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը անդրադարձել են ԵժԿ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանի ելույթին։

«Ես վերաբերմունք եմ ուզում դրսևորել կառավարող ուժի կողմից վարվող քաղաքականության վերաբերյալ, որովհետև այն, ինչ որ այսօր ասում է Սերժ Սարգսյանը, բխում է այդ ուժի վարած քաղաքականության կոնտեքստից։ Քանի որ կառավարող ուժը մինչև հիմա չի տվել քաղաքական գնահատական պետության զավթման երևույթին՝ Սերժ Սարգսյանի ու նրա շրջապատի մարդկան կողմից կատարած հանցագործությանը, բնական է, որ Սերժ Սարգսյանը տարբեր ամբիոններից թմբկահարելու է հակապետական, հակակառավարական, հակաիշխանական տարբեր թեզեր։ Հիմա նրանք լայն ճակատով են սկել աշխատել հեղափոխական ուժի դեմ, բայց ամբողջ մեղքը ես կարծում եմ, որ հենց կառավարող ուժինն է, որովհետև Սերժ Սարգսյանը հիմա պիտի լիներ պատասխանատվության կանչված և ոչ թե գնար ԵԺԿ ամբիոնից ինչ-որ ելույթներ ունենար, դժգոհեր հեղափոխության արդյունքներից»,-նշում է Գարեգին Միսկարյանը։

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուլիխանյանը նշում է՝ նորմալ է, որ ցանկացած հարցում քննադատական սլաքներն ուղղվում են կառավորղ ուժին։ Ինչ վերաբերվում է նախկին իշխանությունների ներկայացուցիչների ակտիվությանը, Ուլիխանյանն ասում է՝ չունի տպավորություն, թե նրանք ակտիվ են։

«Ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանի հայտարարություններին, տպավորությունս այն էր, որ նկարագրում է ինչ-որ այլ երկիր։ Որևէ կապ չուներ Հայաստանի Հանրապետության հետ իր բնորոշումները»,-նշում է պատգամավորը։

 

Ավելին
Back to top button
Close