ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Բեքհեմն ակնհայտորեն հպարտ է, որ Քարդաշյանը դարձել է իր հյուրը. երբեմնի թշնամիները հաշտվել են

Վիկտորիա Բեքհեմը Կալիֆորնիայում կոսմետիկ միջոցների իր նոր հավաքածուն ներկայացնելու համար երեկույթ է կազմակերպել: Այդ իրադարձությունն ուշադրության չէր արժանանա, եթե այնտեղ անակնկալ կերպով չհայտնվեր անձամբ Քիմ Քարդաշյանը. ի դեպ ոչ միայնակ, այլ իր քրոջ՝ Քորթնիի հետ:

Թե ինչու էր Քիմը որոշել հայտնվել երեկույթում, հանելուկ մնաց: Չէ՞որ նրան Վիկտորիայի մտերիմ ընկերուհին համարել չի կարելի: Ավելին, ժամանակին Վիկին, ով արդեն հայտնի դիզայներ էր, հրաժարվել է Քարդաշյանի համար հարսանեկան զգեստ կարել: 2014թ.-ին Քանյե Ուեսթը դիմել էր Բեքհեմին՝ խնդրելով Քիմի համար պսակազգեստ պատրաստել: Սակայն Վիկտորիան հրաժարվել էր՝ պնդելով, որ խիստ զբաղված է եւ ընդհանրապես չի զբաղվում հարսանեկան զգեստներով:

Սակայն շատերը վստահ են, որ Բեքհեմը պարզապես չէր ցանկացել առնչություն ունենալ հեռուստաաստղի հետ եւ վնասել մոդելագործի իր հեղինակությունը. չէ՞ որ նա հագուստ էր ստեղծում անգամ թագավորական ընտանիքի անդամների համար:

Այդ օրվանից նրանց հարաբերությունները վատթարացել էին: Այսօր նրանք մրցակիցներ են. Քիմը եւս զբաղվում է կոսմետիկայի արտադրությամբ:

Փոխարենը, հիմա Վիկտորիան ակնհայտորեն հպարտ է, որ Քարդաշյանը դարձել է իր հյուրը. միակ համատեղ լուսանկարը նա անմիջապես տեղադրել է Instagram-ի իր էջում:

Լուսանկարում Վիկտորիան էլեգանտ սպիտակ կոստյում է կրում, իսկ Քիմն ընտրել է պրկաձիգ թավշյա սեւ զգեստ: Երկու կերպարն էլ անսահման լակոնիկ եւ նորաոճ են ստացվել:

 

Աղբյուր՝ wday.ru

Back to top button