ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

Կամ իշխանությունը խաղաղ հանձնել, կամ գնալ Քադաֆիի ճանապարհով. Սերժ Սարգսյանի հաշվարկն ու ընտրած ճանապարհը. «Կարեւորի մասին»

ԳԱԼԱ-ի «Կարեւորի մասին» հաղորդման շրջանակներում ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը, անդրադառնալով ԵԺԿ համագումարի ժամանակ երկրի նախկին նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի ելույթին, նշել է.

«Երբ լինում են նման ժողովրդական ճնշումներ, երկրի իշխանությունն ունենում է երկու ճանապարհ. կամ իշխանությունը խաղաղ հանձնել, կամ գնալ Քադաֆիի ճանապարհով, այսինքն՝ արյունահեղություն, որից հետո ժողովուրդն ինքնադատաստան է տեսնում նման ոճրագործություն կազմակերպած լիդերի նկատմամբ: Սերժ Սարգսյանն  այդ պահին ընտրել է առաջին ճանապարհը եւ դա արել է ոչ թե բարի կամքի դրսեւորում, այլ նա հաշվարկել է իր երկրորդ ճանապարհը եւ գնացել է իշխանությունը խաղաղ հանձնելու ճանապարհով»:

Փամբուխչյանի խոսքերով՝ Սարգսյանի ելույթն էր պոպուլիստական, ինչում վերջինս մեղադրում էր իշխող քաղաքական ուժին:

«Իրենցից լավ պոպուլիստ չի կարող լինել: Մարդիկ լռելու փոխարեն խոսում են պոպուլիզմից, խոսում են ինչ-որ անհասկանալի վեհ գաղափարներից, որոնց իրականացման համար իրենք ունեցել են բավականին մեծ ժամանակ»:

Պատգամավորի կարծիքով, նախկին իշխանությունների ներկայացուցիչները «ապահովագրական գործողություններ» են ձեռնարկում. նրանք խնդիր ունեն լուծել ապագայում չդատվելու, ունեցվածքը չկորցնելու հարցեր:

Արմեն Փամբուխչյանը, պատասխանելով հարցադրմանը, թե արդյոք իշխող թիմն ըստ նպատակահարմարության չի  սպառնում հարուցել  քրեական գործեր, նշում է.

«Դա բացառում եմ, որովհետեւ մենք գործ կարելու ավանդույթը մեկընդմիշտ փակել ենք: Մենք կռահել ենք իրենց քաղաքական ակտիվության բուն մոտիվացիան: Այ դրա համար ենք մենք խոսում»:

Back to top button