ՆորություններՍպորտ

Պիկեն հայտնել է, թե որտեղ է ավարտելու կարիերան

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հայտնել է, որ չի պատրաստվում հեռանալ կատալոնական ակումբից:

««Բարսելոնան» կլինի կարիերայիս վերջին ակումբը: Չեմ պատրաստվում այլ թիմ տեղափոխվել, կարիերայիս ավարտից հետո ամբողջ կյանքում «Բարսելոնայի» երկրպագու եմ լինելու: Այստեղ խաղալը երազանք է: Երբ դադարեմ հաճույք ստանալ ֆուտբոլից, հենց այստեղ կարիերաս կավարտեմ»,- իսպանացու խոսքն է մեջբերել Marca-ն:

Հիշեցնենք, որ Պիկեն «Բարսելոնա» է վերադարձել 2008 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից»:

Ավելին
Back to top button
Close