Նորություններ

ՀՀ ԱԽ քարտուղար Ա․ Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԽ քարտուղար Կ․ Կասիմովի հետ

2019թ․ նոյեմբերի 20-ին ԱՊՀ ԱԽ քարտուղարների հերթական՝ 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը երկկողմ հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԽ քարտուղար Կալմուխանբետ Կասիմովի հետ։

Հանդիպման ընթացքում քարտուղար Գրիգորյանն ընդգծեց հայ-ղազախական հարաբերությունների դրական դինամիկան և համատեղ ծրագրերի ակտիվացումը։

Քարտուղար Կասիմովը կարևորեց ՀԱՊԿ շրջանակներում ջանքերի համատեղումը և աշխատանքների համակարգման շարունակականությունը։

Քննարկվեցին Հայաստանի և Ղազախստանի ԱԽ գրասենյակների համագործակցության մանրամասներ, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

Քննարկվեցին նաև Ղազախստանի ԱԽ քարտուղար Կասիմովի կողմից 2020 թվականի սկզբին նախատեսված պաշտոնական այցի մանրամասները։

Հանդիպման ավարտին ստորագրվեց ՀՀ ԱԽ գրասենյակի և ՂՀ ԱԽ քարտուղարության միջև 2020-2021թթ․ համագործակցության ծրագիրը, որը նախանշում է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի շրջանակը։

 

Ավելին
Back to top button
Close