ՀԵՏԱՔՐՔԻՐ ԷՆորություններ

Իսպանական ավանակներին կփրկեն գեր զբոսաշրջիկներից

Ոչ մեկը պարտավոր չէ ուժերից վեր ծանրաբեռնվածություն կրել, եթե անգամ նա ծնվել է երկար ականջներով եւ պինդ սմբակներով: Իսպանական հանրահայտ Կոստա դել Սոլ զբոսավայրի իշխանությունները պաշտպանության տակ են վերցնում զբոսաշրջային բիզնես ոլորտում շահագործվող չորքոտանիներին:

Միխաս Պուեբլո քաղաքն ավանդաբար համարվել է  ձյունաճերմակ ճարտարապետություն ունեցող ամենաշքեղ զբոսավայրերից մեկը: Այդ քաղաքի ամենագլխավոր տեսարժան երեւույթներից են «բուրրո-տաքսիները». զբոսաշրջիկները չափավոր վճարի դիմաց կարող են զբոսնել իսպանական ավանակներին հեծած:

Испанских осликов спасут от толстых туристов

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող տեղաբնակները վաղուց էին փորձում իշխանություններին ներկայացնել աշխատավոր ավանակների նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստերը: Այսպես, 2015թ.-ի սեպտեմբերին սարսափելի կադրեր էին նկարահանվել. հոգնածությունից ուժասպառ եղած ավանակին ստիպել էին գետնից վեր կենալ էլեկտրաշոկի միջոցով, իսկ ավելի վաղ աշխատավոր չորքոտանիներից մեկը սատկել էր, երբ փորձել էր տեղափոխել 150 կգ քաշ ունեցող զբոսաշրջիկին;

2020թ.-ի հունվարի 1-ից իշխանությունները մտադիր են ուժեղացնել անասնաբուժական վերահսկողությունը եւ խստացնել ախոռների ստուգումները, նաեւ արգելել ավանակների շահագործումը, եթե զբոսաշրջիկի քաշը գերազանցում է 80 կգ-ը:

Անցած տարի նման նախաձեռնությամբ հանդես եկան նաեւ հունական Սանտորինի կղզու իշխանությունները:

Պատմական նավահանգստից մինչեւ կղզու մայրաքաղաք Ֆիրե տանող ճանապարհի զառիվեր աստիճանները զբոսաշրջիկները նախընտրում են հաղթահարել ավանակներին հեծած:

Կենդանիների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստներն ուշադրություն հրավիրեցին այն փաստի վրա, որ տոթ եղանակին ավանակները ստիպված տեղափոխում են զբոսաշրջիկներին, եւ շատ դեպքերում կենդանիները զուրկ են ջրից ու հանգստից:

Ի դեպ, վերջին 10 տարում Սանտորինիում 3 անգամ ավելացել է ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից եւ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների թիվը: Կղզու աշխատավոր կենդանիների համար արդեն սահմանել են առավելագույն աշխատանքային ժամեր:

Испанских осликов спасут от толстых туристов

Испанских осликов спасут от толстых туристов

Испанских осликов спасут от толстых туристов

Испанских осликов спасут от толстых туристов

Աղբյուր՝  Fishki.net

Ավելին
Back to top button
Close