ՆորություններՏնտեսականՔո ձայնը

Ապրիլից գազը թանկանում է, ժողովուրդ ջան․ էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքի իր էջում գրել է․

Հիշում ե՞ք պատգամավոր Փաշինյանն ինչպես էր քննադատում այն ժամանակվա իշխանություններին, թե գազի գինը շատ բարձր է, կան կոռուպցիոն ռիսկեր և պետք է իջեցվի: Հիշում եք, չէ՞:
Իսկ այսօր վարչապետ Փաշինյանն ու իր թիմակիցները ոչ միայն գազի սակագինը չեն իջեցնում, այլ բացահայտ հայտարարում են, որ մինչև ապրիլ չի թանկանա, ասել կուզի՝ ապրիլից գազը թանկանում է, ժողովուրդ ջան:

Գազի գինը իջնելու փոխարեն, Փաշինյանի օրոք այն բարձրանալու է: Բա ու՞ր մնացին պատգամավոր Փաշինյանի մեղադրանքները կոռուպցիոն սխեմաների վերաբերյալ: Հետևություն. կամ Փաշինյանն ավելի մեծ կոռուպցիայի մեջ է գազի գործով, կամ նրա հերթական ստի փուչիկը պայթեց:
Ամեն դեպքում գազի գինը ոչ թե իջնելու է, այլ բարձրանալու է ու սա հենց Փաշինյանի ջանքերով:

Ավելին
Back to top button
Close