Նորություններ

Նուբարաշենի հոգեբուժարանի հատուկ բաժանմունքում 50-ից ավելի հիվանդներ հացադուլ են հայտարարել

Արդեն 1 ժամից ավելի է, լարված իրավիճակ է ստեղծվել ՀՀ առողջապահության նախարարության «Նուբարաշեն հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում՝ ժողովրդին հայտնի Նուբարաշենի հոգեբուժարանի 7-րդ բաժանմունքում:

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, բաժանմունքում գտնվող 50-ից ավելի հիվանդներ, ի նշան բողոքի, հայտարարել են հացադուլ եւ պահանջում են, որպեսզի հիվանդանոցի ղեկավարությունը շտապ միջոցներ ձեռնարկի եւ այդ բաժանմունքում, որը համարվում է հատուկ ռեժիմով բաժանմունք, թուլատրեն հիվանդներին իրենց հարազատների կողմից ընդունեն հանձնուքներ:

Նրանք նշել են, որ հարազատները սնունդ են բերում, սակայն հիվանդանոցի անձնակազմը թույլ չի տալիս ստանալ մսեղեն, տաք ճաշեր, թույլ է տալիս միայն մրգեր եւ քաղցրավենիք:

Նրանք նշել են, որ այս մասին արդեն տեղեկացրել ենք Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ սպասում են այցելությանը, որպեսզի խնդիրը լուծվի:

Ավելին
Back to top button
Close