ՆորություններՍպորտ

Մանչեսթեր Յունայթեդի պարտքն աճել է 140 մլն ֆունտով

Առաջին 3 ամիսների ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» պարտքն աճել է 140 մլն ֆունտով և այս պահին կազմում է 384.5 մլն եվրո:

Ակումբի եկամուտը նույն ժամանակահատվածի համար կազմել է 135.4 միլիոն ֆունտ, ինչը 400 հազար ֆունտով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Առևտրային եկամուտները կազմել են 80.4 մլն եվրո 2018/2019-ի մրցաշրջանի առաջին եռամսյակի համեմատ 5,9% աճ), բայց ակումբն ակնկալում է, որ մրցաշրջանի վերջնարդյունքում եկամտի վերջնական թիվը կհասնի մինչև 560-580 միլիոն ֆունտ: 2018/19 մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 627,1 միլիոն ֆունտ:

Եկամուտների անկման պատճառներից մեկն այն է, որ ակումբն այս մրցաշրջանում չի խաղում Չեմպիոնների լիգայում: Եռամսյակի հեռարձակման եկամուտը կազմել է 32.9 միլիոն ֆունտ, ինչը 9,9 միլիոն ֆունտով պակաս է նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ:

armsport.am

Ավելին
Back to top button
Close