ՄիջազգայինՆորություններ

Հունաստանի նախագահ. «Թուրքիան պիտի դադարեցնի պատմական ճշմարտությունների խեղաթյուրումը»

Հունաստանի նախագահ Պրոկոպիոս Պավլուպուլոսը կոչ է արել Թուրքիային հարգել Հունաստանի ինքնիշխանությունը, սահմանները և հատուկ տնտեսական գոտին:

Պավլուպուլուսը հունական «Atina» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ պետք է Թուրքիան դադարեցնի պատմական ճշմարտությունների խեղաթյուրումը:

«Թուրքիային և իր ժողովրդին ընկերության ու բարիդրացիության ձեռք ենք մեկնում: Էգեյան ծովում խաղաղ ապրելու համար պատմությունը պետք է ոչ թե բաժանի երկու երկրներին, այլ միավորի իրար»,-ասել է Հունաստանի նախագահը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները սկսեցին լարվել այն բանից հետո, երբ Թուրքիան սկսեց նավթի և բնական գազի հորատման աշխատանքներն արևելյան միջերկրածովում: Պավլուպուլոսը պահանջեց Թուրքիայից, որպեսզի հարգի միջազգային իրավունքն ու ԵՄ իրավունքը, բայց ապարդյուն:

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close