ՄիջազգայինՆորություններ
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Կիպրոսի հույների կողմից թուրքական դրոշի հրկիզումը

Կիպրոսի հույները վառել են Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության պետական դրոշը: Միջադեպը տեղի է ունեցել Կիպրոսի ինքնահռչակ թուրքական Հանրապետության հիմնադրման 36-ամյակին նվիրված միջոցառմանը:
Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է տեղի ունեցած միջադեպին, մասնավորապես նշելով.
«Դատապարտում ենք Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության պետական դրոշի հրկիզումը և աջակցում ենք ՀԿԹՀ-ի իշխանությունների` այս թեմայի շուրջ կատարած հայտարարություններին»: