ՄիջազգայինՆորություններ

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

Թուրքիայում սովորաբար հետապնդվում, այդ թվում աշխատանքից ազատվում են մի շարք թեմաների վերաբերյալ պետության դիրքորոշմանը դեմ կարծիք հայտնած լրագրողներն ու գործիչները:

Այս անգամ պատահել է հակառակը՝ թուրք լրագրողը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել լրատվական-վերլուծական կայքի խմբագրություն, Հայոց ցեղասպանությունը պետական թեզերով ժխտող իր հոդվածը հեռացվել է կայքից:

Դեպքը պատահել է Հայոց ցեղասպանության մասին բազմաթիվ հրապարակումներով հայտնի, ազատական և ընդդիմադիր հայացքներով հայտնի «Gazete Duvar» լրատվական կայքում:

Կայքի գլխավոր խմբագիր Ալի Դուրան Թոփուզը հեռացրել է Գյուլգյուն Թյուրքօղլուի «Հայերի տեղահանությունը» վերնագրով հոդվածը՝ տեղադրելով իր գրած «Ներողության գրություն. ժխտողականության մերժում» վերնագրով հոդվածը:

«Շատ եմ ցավում: Շատ դժվար է ամոթս արտահայտելը»,- գրում է կայքի խմբագիրը՝ բացատրելով, որ իրենց կայքը չի ընդունում ժխտողականությունը, իսկ Թյուրքօղլուի հոդվածը հրապարակվել է առանց կարդալու, քանի որ այս օրերին թողարկող խմբագիրների պակասի պատճառով երբեմն մշտական թղթակիցների հոդվածները հրապարակվում են առանց ստուգման:

«Gazete Duvar»-ը ժխտողականությունը մերժող մտածելակերպով է առաջնորդվում: Դա տարածվում է նաև Հայոց ցեղասպանության խնդրի վրա: Ես հավատում եմ, որ մտքի ազատությունը մեզ չի պարտադրում ընդունել ժխտումը, աչք փակել դրա վրա ու օգնել դրա տարածմանը»,- գրել է Թոփուզը:

Իր հոդվածի հեռացումից ու գլխավոր խմբագրի ներողության գրության հրապարակումիցց հետո Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրող Գյուլգյուն Թյուրքօղլուն ազատման դիմում է ներկայացրել:

Աղբյուր`    Ermenihaber.am
Ավելին
Back to top button
Close