Նորություններ

Ավտոմեքենաների ջարդ Երևանում. երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է

Երեկ՝ նոյեմբերի 17-ին, ավտոմեքենաների ջարդ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Արմեն Մինասյանը իր վարած Mercedes մակնիշի 18 GA 881 համարանիշի ավտոմեքենայով Մոսկովյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչ, 28-ամյա Ռուբեն Հակոբյանին պատկանող BMW մակնիշի 34 ՏQ 973 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև առաջ ընթացել և բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Արմավիր քաղաքի բնակիչ, 28-ամյա Լյուդվիկ Հարությունյանին պատկանող Mini cooper մակնիշի 07 GG 877 համարանիշի ավտոմեքենային, այնուհետև նորից առաջ ընթանալով՝ բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Երևանի բնակիչ, 53-ամյա Գագիկ Ավդալյանին պատկանող Wrangler մակնիշի 98 ZZ 100 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Մինասյանն ու նրա ուղևոր, 23-ամյա Ռոման Նազգուխանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկութունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Վարդան Բաբաջանյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Back to top button