Նորություններ

Բելառուսում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը

Բելառուսում ավարտվել է յոթերորդ գումարման Ներկայացեւցիչների պալատի պատգամավորների ընտրությունների քվեարկությունը

Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
Ընտրատեղամասաերը փակվել են տեղական ժամանակով ժամը 20։00-ին։ Ընտրական հանձնաժողովները ձեռնամուխ են եղել  քվեների հաշվարկին։
Բելառուսի ԿԸՀ-ի տվյալներով՝ ժամը 18։00-ի դրությամբ՝ ընտրությունները կայացել են 110 ընտրական շրջաններից 109-ում։ Մասնակցությունը կազմել է 70,72%։
Ընտրություններն անցկացվել են 5831 տեղամասերում, որից 46-ը գործել է արտերկրում։
Ներկայացուցիչների պալատի ընտրություններն անցկացվել են միամանդատ ընտրական շրջաններում։ Արդյունքների որոշման համար կիրառվում է համեմատական մեծամասնության մեծամասնական ընտրական համակարգը։ Ընտրությունները կայացած են համարվում, եթե քվեարկությանը մասնակցում է ընտրացուցակներում ներառված ընտրողների կեսից ավելին։ Ընտրված է համարվում ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն։
Նոյեմբերի 17-ին անցկացված ընտրություններում կարող էին քվեարկել Բելառուսի 6 880 605 քաղաքացիներ։
Ավելին
Back to top button
Close