Նորություններ

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. «Օազիս ռեստորանի դիմաց բախվել են Mercedes C-32 AMG-ն ու Mercedes C-220-ը. կան վիրավորներ

Այսօր՝ նոյեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 17:30-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 31 կմ հատվածում, «Օազիս» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Վազգեն Ղալաչյանի վարած Mercedes C-32 AMG մակնիշի 47 QQ 747 համարանիշի և Գավառի բնակիչ, 50-ամյա Գագիկ Կարեյանի վարած Mercedes C-220 մակնիշի 35 FՏ 523 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Կարեյանի ուղևորներ, Գավառի բնակիչներ, 56-ամյա Ագոնիկ Իսկանդարյանը, 45-ամյա Օֆելյա Բեգոյանը, 61-ամյա Նվարդ Ղլիջյանը, 67-ամյա Ժանետա Մուքոյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ-կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի հետաքննիչ Հարություն Մարգարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները ոստիկանության Գավառի բաժնի համայնքային ոստիկանների և քաղաքացիների օգնությամբ՝ քարշակի միջոցով, տեղափոխվեցին ոստիկանության Գավառի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ավելին
Back to top button
Close