ՄիջազգայինՆորություններ

Բիլ Գեյթսը միլիարդատերերի ցուցակում նորից առաջինն է

Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը Bloomberg-ի կազմած միլիարդատերերի ցուցակի առաջատարն է:

Նա առաջ է անցել վերջին երկու տարին առաջին հորիզանականում հայտնված Amazon-ի ղեկավար Ջոզեֆ Բեզոսից: Գեյթի կարողությունը գնահատվում է 110 միլիարդ դոլար, Բեզոսի՝ 109 միլիարդ:

Լենտա.ռու կայքը գրում է, որ փորձագետների կարծիքով, Microsoft-ի հիմնադիրը կարողացել է առաջ անցնել Պենտագոնի հետ 10 միլիարդ դոլարի կնքած պայմանագրի շնորհիվ: Նախապես պայմանագրին հավակնում էր Amazon-ը, բայց պարտվել է: Դրանից հետո ընկերության  բաժնետոմսերի գինը նվազել էր շուրջ 2 տոկոս, իսկ Microsoft-ինը բարձրացել 4 անգամ:

Ամենահարուստ միլիարդատատերերի ցուցակի երրորդ տեղում է Louis Vuitton Moët Hennessy ընկերության նախագահ Բեռնար Առնոն 103 միլիարդ դոլարով:

Հուլիսին Բիլ Գեյթսը Bloomberg-ի կազմած մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորզիոնականում էր: Նշվում է, որ այդ պահը պատմական էր, քանի որ Գեյթսը երբեք  երկրորդ հորիզոնականից  ներքև չէր իջել:
Ավելին
Back to top button
Close