Նորություններ
«Սա ծրագիր է, կրթական ու դասական արվեստի միաձուլում». Լևոն Ջավադյան

Գյումրիում մեկնարկեց «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագիրը:
Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը պատմում է՝ արդեն չորրորդ տարին է, ինչ այս ծրագիրը գործում է, իսկ մարզային ծրագիրը եղել է իրենց նախաձեռնությունը, օժանդակել է ԿԳՄՍ նախարարությունը: Ծրագրի նպատակն է բացահայտել նոր տաղանդավոր երեխաների:
«Սա ծրագիր է, կրթական ու դասական արվեստի միաձուլում»,- ասում է Լևոն Ջավադյանը:
Երիտասարդական օպերային ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանը նշում է, որ տպավորված է գյումրեցիներով: Ըստ նրա՝ ծրագրին մասնակցող գյումրեցիների մեջ տեսել է Երիտասարդական օպերային ծրագրի հավակնորդ:
Մանրամասները՝ տեսանյութում։