ՄիջազգայինՆորություններ

«Շերեմետևո» օդանավակայանում երկու ինքնաթիռ թևերով բախվել են միմյանց

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երկու ինքնաթիռ թևերով բախվել են իրար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը։

Դեպքը տեղի է ունեցել այսօր` նոյեմբերի 15-ին։ А-320 ինքնաթիռը կայանելու պահին դիպչել է մեկ այլ օդանավի։

Նախնական տվյալով` Մինսկից եկած ինքնաթիռը պատկանում է «Աերոֆլոտ» ընկերությանը։ Բախումից հետո ինքնաթիռները թեթև վնասվել են։

42 ուղևորներից ոչ մեկը չի տուժել։

a1plus.am

Ավելին
Back to top button
Close