Նորություններ

Ես նրանց հետ միշտ եմ հանդիպում ունեցել. Վազգեն Մանուկյանը՝ իր և նախկինների հետ կապի մասին

Ընթանում է Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի հիմնադրած «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի միավորիչ հավաքը։

Լրագրողների հետ զրույցում Վազգեն Մանուկյանը պատասխանելով լրագրողների հարցերին, թե Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կողմից աջակցություն ունի՞, ասել է, որ ինքը հետեւում է Մինասյանի ասածներին եւ ոչ ավելին:

«Ես քանի տարի է որ ոչ Միքայել Մինասյանին հանդիպել եմ, ոչ հեռախոսով խոսել»,-հավելել է Վազգեն Մանուկյանը:

Մանուկյանը տեղեկացրել է, որ «Վերնատունը» վերկուսակացկան կառույց է, սակայն կուսակցական գործունեություն իրականացնելու է՝ վերականգնելով ԱԺՄ կուսակցությունը:

Հարցադրուներին, թե ի՞նչ կապեր ունի նախկին իշխանությունների հետ, Հանրային խորհրդի նախկին նախագահը ասել է. «Ես նրանց հետ հանդիպում ունեցել եմ միշտ և հանդիպում ունենալու եմ միշտ։ Մենք միասին անցել ենք պատերազմ։ Ռոբերտ Քոչարյանը, որ կարճ ժամանակով դուրս եկավ, մենք էլի հանդիպեցինք ու խոսեցինք։ Ես հանդիպում եմ բոլորին։ Ես Նիկոլ Փաշինյանին էլ կհանդիպեմ, եթե ինքն է ուզում հանդիպի»:

Հիշեցնենք, Վազգեն Մանուկյանը նոյեմբերի 13-ին հայտարարեց, որ հեռանում է կառույցից: Նա խորհրդի անդամներին ուղղված նամակ էր գրել եւ նշել, որ այլեւս անիմաստ է համարում իր գործունեությունը:

 

Ավելին
Back to top button
Close