ՄիջազգայինՆորություններ

Թուրքական լրատվամիջոցը` Լավրովի այցի մասին. «Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում»

Թուրքական իշխանամետ «Ensonhaber» լրատվական կայքն անդրադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Ծիծեռնակաբերդ կատարած այցին:

Աղբյուրը հիշեցրել է  2016թ. նոյեմբերի 24-ին Սիրիայում թուրքական օդուժի կողմից ռուսական SU-24 ռմբարկու ինքնաթիռի խոցման միջադեպից հետո ռուս-թուրքական հարաբերությունների ճգնաժամի մասին:

Այնուհետև նշել է, որ այդ հարաբերություններն ամրապնդվեցին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումների շնորհիվ, որոնք, սակայն, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի` Հայաստան կատարած այցի պատճառով կրկին լարվածության են հանգեցնելու:

Թուրքական աղբյուրը մտահոգություն է հայտնում, որ Լավրովը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր և ծնկի իջնելով ծաղիկներ է խոնարհել:

Իշխանամետ լրատվամիջոցը կայքում տեղադրել է Լավրովի լուսանկարը անմար կրակի մոտ՝ գրելով. «Սա այն ռուսն է, որին մենք բարեկամ ենք համարում»:

Ուշադրություն է հրավիրվում այն հանգամանքի վրա, որ Լավրովը հուշարձան կատարած այցից հետո լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է կարգավորվեն Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները: Իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները բավական ամուր են:

Վերջում անդրադարձ է կատարվել հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին և նկատել տվել, որ ռուսական 102-րդ ռազմաբազան գտնվում է Հայաստանում, որտեղ գտնվում են ՀՕՊ համակարգեր և շուրջ 4000 ռուս զինվոր:

ermenihaber.am

Ավելին
Back to top button
Close