Նորություններ

Թուրքիայում դպրոցական դասագրքերում եբրայերենի այբուբենը ներկայացվել է որպես ույղուրական այբուբեն

Թուրքիայում դպրոցականների համար նախատեսված դասագրքերում ույղուրական այբուբենի փոխարեն եբրայերենի այբուբենն է տպվել։

Գրքի այն բաժնում, որտեղ պատմվում է ույղուրների պատմության մասին, տեղադրած է ոչ թե ույղուրերենի, այլ եբրայերենի այբուբենը։

Թեմայի վերաբերյալ խոսել է նաև թուրքական թերթերից մեկի խմբագիր Մեհմեթ Դողանը։
«Ազգային կրթության նախարարության դասագրքերը անորակ են։ Կան բազմաթիվ քերականական սխալներ ու վրիպակներ։ Իսկ 1 մլն 340 տպաքանակով տպված դասագրքերում  ույղուրական այբուբենի փոխարեն եբրայերենի այբուբենն են տեղադրել»,-ասել է Դողանը։

Նշենք, որ դասագրքերը տպվել են Թուրքիայի Ազգային կրթության նախարարության հաստատմամբ՝ 1 մլն 340 հազար տպաքանակով։

Regionmonitor.com

Ավելին
Back to top button
Close