Նորություններ

Աղետի գոտին պետք է դադարի աղետի գոտի համարվելուց. Վարազդատ Կարապետյան

Խորհրդարանը քննարկում է 2020 թ պետական բյուջեի նախագիծը, որով ավելի շատ գումարներ է հատկացվելու պաշտպանության ոլորտին, ենթակառուցվածքներին, Երևանի և մարզերի դպրոցների վերականգնմանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանն իր խոսքում անդրադարձավ կրթությանն առնչվող կարևոր գործընթացներին:

Կարապետյանն ընդգծեց, որ կրթական պայմանները հավասար կլինեն թե՛ սահմանամերձ գյուղի աշակերտի համար, թե՛ մայրաքաղաքի: Պատգամավորը կարևորեց բոլոր ոլորտներին առնչվող մանրակրկիտ քննարկումները:

Նա իր խոսքում անդրադարձավ նաև սոցիալական ապահովության ոլորտին. «Բացի այն, որ ընդհանուր համակարգերն են վերափոխվում աստիճանաբար, ես ձեր ուշադրությունը մեկ թվի վրա եմ ուզում հրավիրել: Երկրաշարժի հետևանքով անօթևան ընտանիքներին բնակարանաշինության ծրագիրն է, որին ուղղված է 6,5 անգամ ավելի գումար, քան 2018թ.-ին: Սա ևս շատ կարևոր է»,- նշեց Վարազդատ Կարապետյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ աղետի գոտին պետք է դադարի աղետի գոտի համարվելուց: Ըստ նրա՝ պետք է այս հարցը վերջնական լուծում ստանա:

Կարապետյանը մատնանշեց տարածքային զարգացման մեջ զգալի փոփոխությունները. «Մի քանի կարևոր փոփոխություն կա, որ չեմ կարող չնշել. ճանապարհաշինության ծրագիրն է, որտեղ մենք մոտավորապես ունենք 4 անգամ գումարի աճ, քան 2018թ.-ին էր»,- նշեց պատգամավորը:

Ավելին
Back to top button
Close