Նորություններ

ՀՅԴ Բյուրոյի հաղորդագրությունը

Հ.Յ.Դ. Բիւրօն վերլուծելով Հ.Հ. քաղաքական իրավիճակը և տեղի ունեցող իրադարձութիւնները՝ այսու իր խոր մտահոգութիւնն է յայտնում, ի շարս այլ հարցերի, վերջին ամիսների քաղաքական զարգացումների վերաբերեալ։

Հ.Հ. իշխանութիւնների որդեգրած անհանդուրժողական մօտեցումը, այլակարծութիւնը մերժելու և իշխանութիւնների նկատմամբ քննադատութիւններին հետապնդումներով կամ սպառնալիքներով հակազդելու փորձերը, երկրում ստեղծում են ճնշիչ և պառակտիչ մթնոլորտ, որն օրըստօրէ խորանում է։

Կոչ ենք ուղղում Հ.Հ. իշխանութիւններին վերացնել Հայաստանում ստեղծուած համատարած վախի և հալածանքի մթնլորոտը և հաստատել քաղաքական առողջ յարաբերութիւնների մշակոյթ։

Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ
13
Նոյեմբեր, 2019 թ.
Բրիւսէլ, Բելգիա

 

Ավելին
Back to top button
Close