ՄիջազգայինՆորություններ

Թայբոքսինգի հայազգի մարզիկին սպանված են գտել Մոսկվայում

Մոսկվայի հարավ-արեւմտյան շրջանում սպանված են գտել հայտնի հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանին, հայտնում է mk.ru-ն:

Բոլյանի դին գտել են իր մեքենայի մոտ, որը կանգնած է եղել Նախիմովյան պողոտայի ավտոկայանատեղիներից մեկում: Թայբոքսինգի հայտնի վարպետին գնդակահարել են մեքենայի մոտ, եւ նա, հավանաբար, որոշ ժամանակ ընկած է եղել կայանատեղիում:

40-ամյա Աշոտը թայբոքսինգ մարզաձեւում մեծ բարձունքների է հասել: Նա WPKA վարկածով աշխարհի եռակի չեմպիոն է, IPMTF վարկածով աշխարհի չեմպիոն եւ գավաթակիր, միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող:

Աշոտը նաև ռեկորդակիր է հարվածների արագությամբ. նա մեկ վայրկյանում 11 հարված է կատարել` 8-ը ձեռքերով, 3-ը՝ ոտքերով:

Բոլյանը 2004 թվականին տեղափոխվել է Մոսկվա եւ ավարտել է կարիերան: Նա գլխավորել է Համահայկական հայկական կոնգրեսի սպորտի դեպարտամենտը:

Աղբյուր՝ mk.ru

Ավելին
Back to top button
Close