ՆորություններՍպորտ

Խաբիբի հայրը բացատրել է, թե ինչու որդին չի արձագանքում ՄաքԳրեգորի վիրավորանքներին

Թեթև քաշային կարգում UFC-ի գործող չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հայրը՝ Աբդուլմանապ Նուրմագոմեդովը պատմել է, թե ինչու որդին չի արձագանքել Քոնոր Մաքգրեգորի սադրիչ հայտարարություններին: Հոկտեմբերին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում ՄաքԳրեգորը զերծ չի մնացել Դաղստանի ներկայացուցիչների և անձամբ Խաբիբի հասցեին հնչեցրած վիրավորանքներից։

Աբդուլմանապ Նուրմագոմեդովի խոսքով՝ Խաբիբն ուղղակի ժամանակ չունի ՄաքԳրեգորի վիրավորանքներին արձագանքելու համար։

«Նա չի արձագանքում դրան, անհրաժեշտ չի համարում։ Չնայած արձագանքելու ժամանակ էլ չունի, օրվա մեջ չորս-հինգ հանդիպում է ունենում ու մարզվում», – Աբդուլմանապ Նուրմագոմեդովի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Նուրմագոմեդով ավագը հավելել է, որ ՄաքԳրեգորի հետ որդու ռևանշը տեսականորեն հնարավոր է, բայց դրա համար իռլանդացին պետք է նախ հաղթի մի քանի այլ մրցակիցների: Քոնորը 2018 թվականի հոկտեմբերից չի դուրս եկել օկտագոն, երբ տիտղոսային մենամարտում պարտվել է Խաբիբին։

armsport.am

Back to top button
Close