ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանը սպառնացել է «Իմ քայլ»-ի պատգամավորին. վարչապետը խոստանում է փռել ասֆալտին. armtimes.com

Քրեական ենթամշակույթը Հայաստանից պետք է արմատախիլ արվի, եւ եթե կան մարդիկ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու եւ որոնք մտածում են՝ էս օրենքի հետ կապված կարող են միջնորդավորված ձեւով հարցի հարակից զեկուցող պատգամավորի սպառնալ, ուղիղ ասում եմ՝ կպառկեցնենք ասֆալտին եւ կտանք պատերով՝ բառիս բուն իմաստով։ Այսօր Ազգային ժողովում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սերգեյ Մովսիսյանի հարցին, որը վերաբերում էր քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնելու նախագծին։
Փաշինյանի հիշատակած պատգամավորը ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանն է։ Վերջինս այսօր, խոսելով վերոնշյալ նախագծի մասին, լրագրողների հետ զրույցում ասել էր, թե՝ «Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհի տակը չկա, օրենքով գողերը խելոք տղերք են» եւ որ Հայաստանում ընդհանրապես կրիմինալ չկա։
«Որեւէ մեկը չփորձի, նախկին կլինի, ներկա կլինի, որ հանրապետության երկրորդ քաղաքի (նկատի ունի Գյումրին, որի քաղաքապետը Վարդան Ղուկասյանն է եղել,- հեղ․) կեսը թալանել է, հիմա մտածում է, թե կարող է թպրտալ, կտանք պատերով, կպառկացնենք ասֆալտին, թող ականջներին օղ անեն, եթե չեն անի՝ էդ տեսարանները դուք կտեսնեք իրականության մեջ»,- վստահեցրեց վարչապետը։
Ինչ վերաբերում է վարչապետի հիշատակած դրվագին, որ ինչ-որ մեկը սպառնացել է պատգամավորի՝ «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Վարդան Ղուկասյանն է սպառնալիքներ հնչեցրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հասցեին, որը հարցի հարակից զեկուցողն է եղել։
Փաշինյանը շարունակեց, որ իրենք շատ հստակ արձանագրել են, որ իրենց քաղաքական թիմը ձեւակերպել է քաղաքական խնդիր, որ Հայաստանում քրեական ենթամշակոյյթի քարոզչությունն ու հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետեւ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է։
«Սկսենք ամենապրիմտիվ բանից, որ, օրինակ․ դպրոցից գողություն է արվում, չարաշահում, դա բացահայտելու ամենապարզ ձեւն այն է, որ երեխաները, եթե տեսնում են, հայտնեն։ Իսկ ինչ է տալիս քրեական ենթամշույթը․ «հո դու գործ տվո՞ղ չես, արա»։ Եւ էդ ամենն արվում է տարբեր տեղերում, դրա համար քրեական ենթամշուկթը Հայաստանից կոռուպցիայի հետ համատեղ պետք է արմատախիլ արվի, եւ եթե կան մարդիկ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու թող ականջներին օղ անեն՝ կպառկեցնենք ասֆալտին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: