ԿԱՐԵՎՈՐԻ ՄԱՍԻՆՆորություններ

«Դիլետանտ են՝ փողոցից եկած. միայն նրա համար, որ քայլել են Նիկոլ Փաշինյանի կողքին, ստացել են պորտֆել»

ԳԱԼԱ-ի «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ՇՊՀ դասախոս, պատմաբան Գագիկ Համբարյանը նշել է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա, քանի որ տապալել է կրթության համակարգում սպասվող բարեփոխումները:

Անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Պատմություն» առարկաները պարտադիր չեն լինելու ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողների համար, Գագիկ Համբարյանը նշում է.

«Արայիկ Հարությունյանը հայտարարում է՝ թող դպրոցներում լավ սովորեն: Ես համաձայն եմ, որ դպրոցներում պետք է լավ սովորեն, բայց խնդիրը հետևյալն է՝ իսկ դուք ժամանակ տվե՞լ եք դպրոցներին… համապատասխան դասաժամեր տրամադրեք հայոց պատմությանը, նույն համաշխարհային պատմությանը, հասարակագիտությանը, հայոց լեզվին, հայ գրականությանը, և հետո, երբ որ այդ ամբողջը դուք կարողացաք իրականացնել և հասաք վերջնարդյունքին, հետո նոր անցեք բուհերին»:

Գագիկ Համբարյանի խոսքերով՝ նոր իշխանությունները քանդում են հինը՝ չստեղծելով ոչինչ:

Իսկ Արայիկ Հարությունյանի անգործության ամենավառ դրսևորումը, ըստ դասախոսի, Շիրակի պետական համալսարանն է:

«Այս պահի դրությամբ իշխանությունները չունեն գոնե մեկ թեկնածու, որը կհամապատասխաներ Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ընտրության կարգին, որ բերեին այդ անձին և նշանակեին ռեկտոր»,- նշում է Գագիկ Համբարյանը:

Նրան զարմացնում է նաև ՀՀԿ-ականների հանդեպ նոր իշխանությունների հանդուրժողականությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև:

Ավելին
Back to top button
Close