ՄիջազգայինՆորություններ

Արքայազն Ուիլյամի կինը հագուստի ընտրության հետ կապված խնդիրներ ունի. նա նաեւ խախտում է կանոնակարգը

Արքայազն Ուիլյամի կինը՝ Քեմբրիջի հերցոգուհի Քեյթ Միդլթոնը հաճախակի չի փոխում իր զգեստները, եւ ճիշտ էլ անում է:

Վերջին շրջանում Քեյթին հետապնդում են նորաձեւության անհաջողությունները: Հավանաբար, դա հետեւանք է այն փաստի, որ հերցոգուհին կտրուկ նիհարել է, եւ այդ պատճառով նրա զգեստապահարանի նմուշներն ուղղակի չեն սազում նրան կամ անհամապատասխան են չափերով:

Վառ օրինակ է նրա ընտրած տաբատը, որով Մեծ Բրիտանիայի թագուհու հարսը զգեստավորվել էր հերթական պաշտոնական այցի ժամանակ:

Զարմացրել է նաեւ պիջակի ընտրությունը: Սովորաբար պաշտոնական միջոցառումների ժամանակ տաբատ հագնելով՝  միապետի ընտանիքի անդամները ծածկում են աճուկի հատվածը. այդպես է ընդունված:

Այդ սկզբունքին չի դավաճանում անգամ Իսպանիայի թագուհի Լետիցիան, ով հայտնի է նորաձեւության իր «սադրանքներով»:

 

 Աղբյուր՝ wday.ru

Back to top button
Close