Նորություններ

Հռոմի Պապն անդրադարձել է Ղամիշլիում հայ հոգևորականի ու նրա հոր սպանությանը

Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապն իր զորակցությունն է հայտնել Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկներին՝ Հայ Կաթողիկե եկեղեցու հովվապետ Տեր Հովսեփ քահանա Պետոյանի ու նրա հոր սպանության կապակցությամբ:  Այս մասին Ֆրանսցիսկոս Պապը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Ես Սիրիայի Ղամիշլիի հայ կաթոլիկների կողքին եմ, երբ նրանք հուղարկավորում են իրենց հովվապետին, հայր Հովսեփ Պետոյանին, որը սպանվել է երեկ, իր հոր հետ միասին: Ես աղոթում եմ նրանց, նրանց ընտանիքների ու Սիրիայում ապրող բոլոր քրիստոնյաների համար»,- գրել է Ֆրանցիսկոս Պապը:

 

Back to top button
Close