Նորություններ

Ապրեք Ձեր քաղաքական կյանքը այնպես, որ այստեղ նստած չամաչեք․ լեզվակռիվ Քրիստինե Պողոսյանի և Զոհրաբյանի միջև

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ոչ լավ, ոչ վատ բաները երբեք չի մոռանում և պատրաստ է դրանց մասին միշտ բարձրաձայնել։ Պատգամավորը, ԱԺ ամբիոնից դիմելով Նաիրա Զոհրաբյանին, հայտարարարեց՝ սա իր ոճը չէ, բայց տիկին Զոհրաբյանը ստիպել է իրեն խոսել։

«Երբ որ այս ամբիոնից մատ եք թափ տալիս և ասում, թե ով, ում կամ ինչ կարող է հիշեցնել, խնդրում եմ ապրեք, անցեք Ձեր քաղաքական կյանքը այնպես, որ այստեղ նստած չամաչեք, որ ինչ-որ մեկը Ձեր քաղաքական հետագծի մասին հիշեցնում է։ 2015թ․ փետրվար ամիսը վկա»,- ասաց Քրիստինե Պողոսյանը։

Պատգամավորի այս խոսքերին Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, բայց այն լսելի չդարձավ։ Քրիստինե Պողոսյանն անդրադարձավ նաև Նաիրա Զոհրաբյանի՝ ավելի վաղ արված հայտարարությանը, թե հայոց լեզու առարկայի պետական միասնական քննությունից դիմորդների մոտ 20 տոկոսը բացասական գնահատական է ստացել։

Պատգամավորը շեշտեց, որ շատ լավ գիտի, թե դա ինչի արդյունք է։

«Նախկին բոլոր կուսակցությունների և իշխանությունների հետ կոալիցիա եք կազմել, դա իրենց նախարարների վարած քաղաքականության արդյունքն է, որ այսօր դպրոցներում հայոց լեզվի մակարդակը սարսափելի վիճակում է»,- ընդգծեց Քրիստինե Պողոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

A1plus.am

Ավելին
Back to top button
Close