Նորություններ

«Հնարավորությունների տոնավաճառ» Գյումրիում

Այսօր Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում կայացավ  «Հնարավորությունների տոնավաճառը» :

Այս տոնավաճառին ներկայացված էին ձեռքի աշխատանքներ՝ խմբային և անհատական տաղավարներով, նաեւ կապ էր ապահովվում գործատուների և աշխատանք փնտրողների միջև:

Միջոցառման մասնակից, դիզայներ Աստղիկ Կուրղինյանը նշեց. «Մենք ներկայացնում ենք ձեռքի աշխատանքներ, որոնց նկարչական պրոցեսը անձամբ ես եմ իրականացնում: Մենք պատվերով ենք իրականացնում մեր վաճառքը: Սպառողները տարբեր տարիքի են»: Ըստ նրա՝ նման միջոցառումները շատ կարևոր են:

Ծրագիրը նպատակ ունի նախապատրաստել Հայաստանի երիտասարդությանն ապագայի աշխատաշուկային՝ նոր մասնագիտություններ և հմտություններ ձեռք բերելու միջոցով։ Տոնավաճառի նպատակն է ծառայել որպես բաց հարթակ գործատուների և աշխատանք փնտրողների միջև՝  նրանց հնարավորություն ընձեռելով սովորելու այն կարևոր հմտությունները, որոնք անհրաժեշտ են անկախ աշխատանքից աշխատաշուկայում հաջողակ լինելու համար։

«Հնարավորությունների տոնավաճառ»-ին մասնակցում էին նաեւ կազմակերպություններ:  Օրինակ, «Ալվան ծաղիկ» սոցիալ-կրթական կենտրոնից առաջարկում են դասապատրաստում, անգլերենի ուսուցում, հաղորդակցության հմտություններ:

Տոնավաճառին զուգահեռ անցկացվել են մի շարք  դասընթացներ պրակտիկ թեմաների վերաբերյալ.  քրաուդֆանդինգի արշավ կազմակերպելը, մեդիա գրագիտությունը, հաղորդակցության հմտությունները հարցազրույցի ժամանակ, դիզայն, անիմացիա և այլն։

 

Ավելին
Back to top button
Close