Նոր կադրեր ռուս պատմաբանի բնակարանից, որտեղ նա սպանել եւ մասնատել է իր 24-ամյա մտերմուհուն

ՌԴ Քննչական կոմիտեն կադրեր է հրապարակել ասպիրանտուհի Անաստասյա Եշչենկոյի սպանության մեջ կասկածվող պատմաբան Օլեգ Սոկոլովի բնակարանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տեսանյութում ներկայացված են կադրեր դատարանի դահլիճից, վաճառակետի տեսահսկման սարքերից եւ դասախոսի բնակարանից:
Սոկոլովի բնակարանում հայտնաբերվել են բազմաթիվ պատմական իրեր:
ՔԿ-ի հրապարակած կադրերում երեւում է, թե ինչպես է Սոկոլովը գետը նետում ձեռքին գտնվող 2 իր:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Սանկտ Պետերբուրգում պատմական գիտությունների դոկտոր Օլեգ Սոկոլովը գնդակահարել է իր 24-ամյա մտերմուհուն՝ Անաստասյա Եշչենկոյին, այնուհետ դին թաքցնելու նպատակով մասնատել եւ փորձել է մարմնի մասերը նետել գետը:
Ըստ տեղեկությունների՝ պատմաբանն ու ասպիրանտուհին միասին են ապրել որպես զուգընկերներ եւ համատեղ գիտական աշխատանք են գրել:
Աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»