ՄիջազգայինՆորություններ

Մոսկվայում տղամարդը պատվիրել է հարազատ մոր սպանությունը

Մոսկվայում ձերբակալել են 37-ամյա տղամարդու, ով պատվիրել է հարազատ մոր սպանությունը, տեղեկացնում է kp.ru-ն: ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ որդին ցանկացել է տիրանալ մոր սեփականությունը հանդիսացող անշարժ գույքին:

Տղամարդը սպանությունն իրականացնելու համար դիմել է իր ծանոթին եւ որոշակի գումարի դիմաց պատվիրել մոր սպանությունը: Սակայն «քիլլերը» իրավապահ մարմիններին պատմել է պատվիրատուի անմարդկային ծրագրի մասին, եւ հետագա բոլոր գործողությունները կատարվել են իրավապահների վերահսկողության ներքո:

Վերջիններս բեմադրել են կնոջ սպանությունը եւ պատվիրատուին հայտնել, որ նրա մայրը «մահացած է»: Նույն օրը տղամարդուն հրավիրել են բաժին՝ իբր ցուցմունք տալու համար, եւ այնտեղ էլ ձերբակալել են:
Նրա բնակարանի խուզարկության ժամանակ հայտնաբերվել է ատրճանակ: Հարուցվել է քրեական գործ:

Նշենք, որ այս տարի նման հանցագործության համար ազատազրկման էր դատապարտվել Սեւաստոպոլ քաղաքի 28-ամյա բնակիչը, ով պատվիրել էր մոր եւ քրոջ սպանությունը:

Աղբյուր՝ kp.ru

Ավելին
Back to top button
Close