Մշակույթ/ՊատմությունՆորություններ

Յուրի Բաշմետ. «Այսքան տարի բեմում եմ‚ սակայն «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի նման բովանդակության չեմ հանդիպել»

Ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկուն նվիրված համերգով ամփոփվեց «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը‚ փառատոն‚ որ եզակի էր նր ձևաչափով և 9 օրերի ընթացքում Հայաստանում էր համախմբել աշխարհի ճանաչված կոմպոզիտորներին ու մենակատարներին։ Փառատոնի ավարտը նշանավորվեց փառահեղ համերգով. ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկու ստեղծագործությունները Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ներկայացնում էին աշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը‚ դաշնակահար Դարիա Չայկովսկայան։ Դաշնակահարի իր կատարողական վարպետությունը ներկայացրեց նաև ինքը՝ հեղինակը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Երեկոյին ներկա էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ հետ։

Երաժիշտները կատարեցին Չայկովսկու Մեծ սերենադը‚ Կրկնակի կոնցերտը երկու դաշնամուրի և նվագախմբի համար‚ ինչպես նաև՝ «Էտյուդներ հասարակ տոներով» կոնցերտը՝ գրված ալտի, դաշնամուրի և նվագախմբի համար։

Կոմպոզիտոր Ալեքսանդր Չայկովսկին‚ խոսելով «Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնի մասին‚ նշեց‚ որ ինքը նման ձևաչափով այլ փառատոնի մասին չի լսել։ Նա առանձնացրեց հատկապես այն հանգամանքը‚ որ յուրաքանչյուր երեկո նվիրվում էր առանձին մի կոմպոզիտորի և նրա ստեղծագործական ժառանգությանը՝ ներկայացնելով ստեղծագործողի ամբողջական պատկերը‚ նրա փիլիսոփայությունը։ «Անկեղծ ասած‚ ես հիմա մտածում եմ‚ թե ինչպես նման մի փառատոն կազմակերպեմ Մոսկվայում»‚- ասաց Ալեքսանդր Չայկովսկին։ Նա նաև ընդգծեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի պրոֆեսիոնալիզմը. «Նվագախմբի երաժիշտները արագ են արձագանքում‚ ինչը նվագախմբի շատ կարևոր է տարրերից է‚ նրանք լսում են ինչպես իրենց‚ այնպես էլ մենակատարին‚ բնականաբար՝ հետևելով նաև դիրիժորին»‚- ասաց Ալեքսանդր Չայկովսկին։

Ալտահար Յուրի Բաշմետը նշեց‚ որ ինքը լավ իմաստով ցնցված է այս փառատոնի գաղափարից. «Փառատոնի թեման առանձնահատուկ է։ Այսքան տարի բեմում եմ‚ սակայն նման բովանդակության չեմ հանդիպել»։ Յուրի Բաշմետը կարևորեց այն փաստը‚ որ փառատոնն անցկացվում է ՀՀ կառավարության աջակցությամբ։ Նա նշեց նաև‚ որ Ռուսաստանում ևս ՌԴ կառավարությունը մեծապես աջակցում է դասական երաժշտությանը։ Դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցության մասին խոսելիս Յուրի Բաշմետը նշեց‚ որ Սերգեյ Սմբատյանի և նվագախմբի հետ աշխատելը շատ հեշտ է։ «Միայն լավ խոսքեր կարող եմ ասել և՜ Սերգեյ Սմբատյանի‚ և՜ նվագախմբի մասին»‚- ասաց Յուրի Բաշմետը։

«Ժամանակակից դասականներ» կոմպոզիտորական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբըՄշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը։ Փառատոնին աջակցում է ՀՀ կրթությանգիտությանմշակույթի և սպորտի նախարարությունը։

Ավելին
Back to top button
Close