«Ամենախմող երկրները». առաջատարը Ռուսաստանը չէ

Ռուսաստանն աշխարհի «ամենախմող երկրների» տասնյակում հանգրվանել է 7-րդ հորիզոնականում, տեղեկացնում է mk.ru-ն:
«Առաջատարը» Լիտվան է, որի բնակիչները միջին հաշվով խմում են տարեկան 12,3 լիտր ալկոհոլ:
Մերձբալթյան այդ երկրին հաջորդում են Ավստրիան (11,8 լիտր) եւ Ֆրանսիան (11,7 լիտր): «Ամենախմող երկրներից» են նաեւ Չեխիան (11,6 լիտր) եւ Լյուքսեմբուրգը (11,3 լիտր):
6-րդ հորիզոնականը կիսել են Լատվիան եւ Իռլանդիան, որտեղ տարեկան խմում են 11,2 լիտր ալկոհոլ:
Ռուսաստանը եւ Հունգարիան «ամենախմող երկրների» ցուցակի 7-րդ հորիզոնականում են՝ տարեկան 11,1 լիտր ցուցանիշով: Հարկ է նշել, որ վերջին 12 տարում Ռուսաստանում զգալիորեն նվազել է ալկոհոլի սպառման ցուցանիշը:
Տասնյակի վերջին երեք հորիզնականները զբաղեցնում են Գերմանիան (10,8 լիտր), Պորտուգալիան (10,7 լիտր) եւ Լեհաստանը (10,6 լիտր):
Ամենաքիչ քանակությամբ ալկոհոլ օգտագործում են Ինդոնեզիայում (0,3 լիտր) եւ Թուրքիայում (1,4 լիտր):
Աղբյուր՝ mk.ru