Վրաերթ Արարատի մարզում. 28-ամյա վարորդը 06-ով վրաերթի է ենթարկել 44-ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց
Ժամը 19:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի բնակիչ, 28-ամյա Հայկ Ա.-ն, Մասիս քաղաքի Արարատյան փողոցում իր վարած ՎԱԶ-2106 մակնիշի 24 ՍL 164 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Սյունիքի մարզի բնակիչ, 44-ամյա Գարուն Մ.-ին:
Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Գեղամ Մովսիսյանն ու Սարգիս Եգորյանը:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Խաչատրյանի գլխավորությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


