Նորություններ

Այսօր գերմանացիները նշում են Բեռլինի պատի փլուզման 30-ամյակը

Նոյեմբերի 9-ին լրանում է բեռլինյան պատի փլուզման 30-ամյակը:

Այն կանգուն է եղել 1961 թվականի օգոստոսի 13-ից մինչև 1989-ի նոյեմբեր:
Բեռլինի պատը բաժանեց ոչ միայն քաղաքի արևմտյան և արևելյան մասերը, այլև Արևմտյան Բեռլինն առանձնացրեց Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքից:

Պատը կառուցվել է Վարշավայի պայմանագրի երկրների առաջարկությամբ և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Ուոլթեր Ուլբրիխտի որոշմամբ: 1989-ի նոյեմբերի 9-ին զանգվածային բողոքների ազդեցության տակ ԳԴՀ-ի կառավարությունը վերացրեց Արևմտյան Բեռլինի հետ հաղորդակցման սահմանափակումները, իսկ 1990-ի հունիսի 1-ին ամբողջովին վերացրեց սահմանային վերահսկողությունը:
Գերմանացիների համար այդ պատմական իրադարձությանը նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավեր է ստացել Գերմանիայում Ռուսաստանի դեսպանը:
Ավելին
Back to top button
Close