Նորություններ

Արման Մուսինյանի պարզաբանումը. Լևոն Տեր-Պետրոսյանը դիվանագիտական անձնագրից զրկվել է դեռևս 1998թ.` առանց բացատրության

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի պարզաբանումը.

«Հրապարակ» կայքում այսօր հրապարակվել է «Դիվանագիտական անձնագրեր` դեռ մի բան էլ ավելի, քան անցյալում» վերտառությամբ հոդված, որտեղ նշված է. «Ո՞ւմ է ի պաշտոնե տրվում դիվանագիտական անձնագիր․ հանրապետության նախագահին, վարչապետին, Ազգային ժողովի նախագահին, Սահմանադրական դատարանի նախագահին եւ նրանց ընտանիքների անդամներին, հանրապետության պաշտոնաթող նախագահներին, Ամենայն հայոց կաթողիկոսին, Սահմանադրական դատարանի դատավորներին, կառավարության անդամներին, Ազգային ժողովի պատգամավորներին, ՀՀ անվտանգության խորհրդի անդամներին,

Սահմանադրությամբ նախատեսված պետական մարմինների ղեկավարներին (ասենք՝ Հանրային խորհուրդ, Հաշվեքննիչ պալատ, հակակոռուպցիոն հանձնաժողով եւ այլն), իսկ կոլեգիալ մարմինների դեպքում՝ դրանց նախագահներին․ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին, գլխավոր դատախազին, ՀՀ կենտրոնական բանկի նախագահին, մարզպետներին, Երեւանի քաղաքապետին…»:

Տեղեկացնում եմ, որ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը դիվանագիտական անձնագրից զրկվել է դեռևս 1998թ.` այն ժամանակ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի կարգադրությամբ` առանց բացատրության»:

Ilur.am

Ավելին
Back to top button
Close