ՄիջազգայինՆորություններ

ԱՄՆ-ը մեղադրել է Ռուսաստանին և Սիրիային քաղաքացիական օբյեկտների վրա օդային հարձակումների մեջ

Սիրիական զորքերը, ռուսական օդուժի աջակցությամբ, վերջին 48 ժամվա ընթացքում հարվածներ են հասցրել  սիրիական մի քանի բնակավայրերի ուղղությամբ:  Մահացել է 12 մարդ, 40-ից ավելին ստացել են վնասվածքներ: Այդ մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:

Նա նաև նշել է, որ Մոսկվան և Դամասկոսը պետք է գործեն ՄԱԿ-ի կողմից երաշխավորված գործընթացի շրջանակներում և դադարեցնեն ռազմական գործողություններն այն շրջաններում, որտեղ ապրում է խաղաղ բնակչությունը:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի մեկնաբանել Վաշինգտոնի հայտարարությունը:

Հոկտեմբերի կեսերին ամերիկյան ԶԼՄ-ները հայտարարել էին, որ ռուսական օդուժը ռմբակոծել է չորս հիվանդանոց Սիրիայի հյուսիս- արևմուտքում:

Հիվանդանոցների վրա հարձակումը համարվում է ռազմական հանցագործություն:

Ռուսաստանի ԱԳՆ-ից հայտարարել են, որ ռուսական բանակը կետային  հարվածներ է հասցնում: Նշվում է, որ   ենթադրյալ հոսպիտալի վայրում գտնվում է ահաբեկիչների բունկերը:

Հիշեցնենք, որ միջազգային կոալիցիան՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, 2014թ.-ին պայքար է սկսել  Սիրիայում արմատական իսլամիստների դեմ: Կոալիցիան պաշտպանում է սիրիական դեմոկրատական ընդդիմության ուժերին: Սիրիայում ռուսական ռազմարշավը սկսվել է 2015թ.-ի սեպտեմբերի 30-ին: Կոալիցիան մի անգամ չէ, որ Մոսկվային մեղադրել է Բաշար Ասադի ռեժիմին հովանավորելու մեջ: Արևմուտքի երկրները մեղադրում են նրան մարդու իրավունքների մասսայական խախտումների մեջ :

Աղբյուր՝ svoboda.org

Ավելին
Back to top button
Close